National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.04.2005
Հանձնաժողովի եզրակացությունը կքննարկվի հաջորդ նիստում

Ապրիլի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի` սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկմանհերթական նիստը: Նիստին մասնակցում էին միջազգային կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների, կուսակցություններիներկայացուցիչներ,ՀՀ նախագահի հատուկներկայացուցիչ Արմեն Հարությունյանը:

ԱԺ փոխնախագահ, ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ Սահմանադրության վերջիներկու` «Սահմանադրության ընդունումը, փոփոխումը եւ հանրաքվեն» եւ «Անցումային դրույթներ» գլուխների վերաբերյալերեք նախագծերից միայն կոալիցիայի եւ «Ժողպատգամավոր» խմբի նախագծում կա առաջարկություն` Սահմանադրության 111 հոդվածիցհետո ավելացնել նոր 111.1. հոդվա ծ հետեւյալ բովանդակությամբ. Սահմանադրական փոփոխություններ կարող են նախատեսվել նաեւ օրենքով, որի նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կամ հանրապետության նախագահը։ «Անցումային դրույթներ» գլխում առաջարկություններ չկան:

ՄԱԿ-ի նախագիծը ներկայացնողպատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ անհրաժեշտ է ԱԺ լիագումար նիստի ընթացքում հավասար պայմաններ ստեղծվել բոլոր նախագծերի քննարկման համար, հստակ սահմանել նախագծերի քննարկմանընթացակարգը: Պարոն Ղոնջեյանը հայտարարեց, որհամեմատելով շարադրված եւ շրջանառության մեջ գտնվողտարբերակները` ՄԱԿ-ը երեք նախագծերը համատեղելու ռեալ հնարավորությունչի տեսնում: ՄԱԿ-ը գտնում է, որ նախագծերին վերջնական գնահատական պետք է տաԱԺ լիագումար նիստը:

Նիստի վերջում, պարոն Թորոսյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց հանձնաժողովի եզրակացության նախագիծ, որը կքննարկվի հանձնաժողովի հաջորդ նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am